Չիկագոյի փողոցներից մեկը վերանվավել է Հարոլդ Բեզազյանի անունով

?

Չիկագոյի փողոցներից մեկը վերանվանել են  հայկական արմատներով Երկրոդ Համաշխարհային պատերազմի ամերիկացի հերոս Հարոլդ Բեզազյանի պատվին:

Լեյտենանտ Բեզազյանը պարգևատրվել է «Purple Heart» և «Բրոնզե աստղ» մեդալներով, հաղորդում է patch.com- ը:

Հարոլդը հայ գաղթականների որդի է, որը մեծացել է Չիկագոյի Uptown շրջանում: Նա սովորել է Օբերլին քոլեջում եւ ավարտել Կոլումբիայի համալսարանը լրագրության մասնագիտությամբ: Բեզազյանը լրագրող է աշխատել «Chicago Times»-ում և 1941 թվականին զորակոչվել է բանակ:

Նա սպանվել է Ֆիլիպիններում, երբ 33 տարեկան էր: Բեզազյանի հայրը որդու պատվին «Bezazian Library» անվանումով գրադարան է բացել, որն գտնվում է Բեզազյանի անվան փողոցում:

 

 

Աղբյուրը՝ news.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed