Ովքե՞ր են աքաղաղները և ինչպիսի՞ առանձնահատուկություններով են աչքին ընկնում այդ հորոսկոպի ներկայացուցիչները

Աքաղաղի տարում ծնված մարդիկ աչքի են ընկնում շիտակությամբ և ագրեսիվությամբ: Նրանք կտրուկ են, չեն կաշկանդվում ոչ իրենց գործողություններում, ոչ էլ խոսքերում: Նրանք խոսում են այն, ինչ մտածում են: Բայց այս անկեղծությունը նրանց միայն արտաքին կողմն է: Իրականում նրանց հասկանալը շատ ավելի բարդ է:

Աքաղաղի տարում ծնված մարդիկ իրենց մեջ ամփոփում են ներքին լարվածությունն ու անսահման զգայունությունը, հմայքն ու համեստությունը, շրջապատի մարդկանց հասկանալու կարողությունը: Աքաղաղի կյանքը հաշվարկված է միայն հաղթանակների համար: Որևէ որոշում կայացնելիս նրանք երբեք չեն նահանջում՝ հետապնդելով իրենց նպատակը մինչև հաղթական ավարտ:

Դիվանագիտական մոտեցումն Աքաղաղի համար չէ: Իր պահվածքով նա հաճախ է զարմացնում ոչ միայն շրջապատին, այլ նաև ամենամտերիմ մարդկանց: Բայց այս խիզախության տակ թաքնված է Աքաղաղի ներքին աշխարհը: Նրա մանկական միամտության ու պարզության պատճառով նրան շատ հաճախ են խաբում:

Աքաղաղները սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Իհարկե, երբեմն սա հանգեցնում է նրանց մոտ սեփական անձի գերագնահատման և չափազանց ինքնավստահ դրսևորումների:

Միևնույն ժամանակ, Աքաղաղի տարում ծնվածներն աչքի են ընկնում աննկարագրելի խիզախությամբ: Նրանք կարող են ժպիտը դեմքին խիստ վտանգավոր քայլերի դիմել: Հենց այդ պատճառով էլ Աքաղաղները լավ զինվորներ են համարվում:

Աքաղաղի երազանքն է հասնել ազատության, անկախության և ինքնուրույնության: Նա վստահ է, որ ինքը միշտ ճիշտ է, ոչ ոքի չի վստահում և հույսը դնում է միայն ինքն իր վրա: Հենց այդ պատճառով էլ նրանք այնպիսի մասնագիտություն են ընտրում, որը հնարավորություն կտա ղեկավարել և հրամաններ արձակել:

Նյութը ներկյացվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝ armedia.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed