Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում. Է. Ջոն

Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:  Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:

«Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,- Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչը դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ:

Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր:

Ինչպես արդեն գրել էինք «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջն  է: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը:

Ֆիլմի սյուժեի հիմքում սիրո պատմություն է, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին:

Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:ի սյուժեի հիմքում:

 

Աղբյուրը` armedia.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed