Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես. Թե ինչու Վ. Սարոյանը բաժանվեց կնոջից

Ընկերական հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ: 17- ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Չնայած բոլոր տարաձայնություններին, 1943թ.-ի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան…. Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ.-ին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը` Արամը: 1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին վեճեր առաջանում: Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը` լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների: Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»։

Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը: 12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր`«Զեղչ»: Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր` «Հայերի մուտքն արգելված է»: Եվ վերջապես, Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց. -Ես հրեա եմ: Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից. -Ինչպե՞ս թե, ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել:: Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ 6 տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը փորձեց մի քանի անգամ կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Չնայած Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլն պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց ամեն հնարավոր ու անհնարին բան, որ հետ բերի Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը նորից համաձայնեց ամուսնանալ Սարոյանի հետ: Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեղրամիսի: Մի քանի օր անց նրանց միացավ Չապլինը` կնոջ հետ, որոնց հետ զույգը շատ մտերիմ էր: Սակայն երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին ամուսնալուծության: Նրանք բաժանվեցին: Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին: 1959-ին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյույի հետ: Երեխաները հաճախ էին հանդիպում հորը, Սարոյանը նրանց գումար էր տալիս: Չնայած այս ամենին երեխաները հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էր հոր հետ:

Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն 2 տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մանցել: Լյուսին 7 տարի չէր տեսել հորը: Նա խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու: Հայրը որդուն չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը: Նախքան այդ 3 տարի չէր հանդիպել: Եվ հանկարծ լսվում է Սարոյանի ձայնը. -Շնորհակալ եմ Արա՛մ: -Ես էլ շնորհակալ եմ, հայրի՛կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է:

 

Հեղինակ Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed