Ո՞վ է ամենաբարձր վարձատրվող երգչուհին. Forbes

Forbes-ը կազմել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա վարկանշային ցուցակը։ Այս մասին հաղորդում է ria.ru-ուն:

Ըստ տեղեկության առաջին տեղում է Քեթի Փերրին: Witness: The Tour համերգային շրջագայության շնորհիվ երգչուհին վաստակել է 83 միլիոն դոլար և նախորդ տարվա 9-րդ հորիզոնականից բարձրացել առաջին։

Երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը։ Նրա եկամուտները գնահատվել է 80 միլիոն դոլար։  Իսկ ահա երրորդ տեղն է զբաղեցնում Բեյոնսեն: Վերջինս մեկ տարում  վաստակել է 60 միլիոն դոլար, չորրորդում՝ Փինկը՝ 52 միլիոն դոլարով, հինգերորդ՝ Լեդի Գագան՝ 50 միլիոն դոլարով։

Ջենիֆեր Լոպեսը, Ռիհանան, Հելենա Ֆիշերը, Սելիոն Դիոնն ու Բրիթնի Սփիրսը ամփոփում են տասնյակը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed