Շիզոֆրենիայով տառապողի մասին գիրքը ժանաչվել է «Տարվա գիրք»

Costa գրական մրցանակաբաշխության «Տարվա գիրք» անվանակարգում հաղթող է ճանաչվել  «The Shock of the Fall» վեպը, որի հեղինակն է սկսնակ գրող, հոգեբուժական բաժանմունքի նախկին աշխատակից Նատան Ֆայլերը (Nathan Filer), այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ֆայլերի գլխավոր հերոսը տառապում է շիզոֆրենիայով:

Costa-ի մրցանակը ամեն տարի տրվում է Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից ընտրված հեղինակներին: Առաջադրվում են 5 անվանակարգեր՝ «Լավագույն վեպ», «Լավագույն կենսագրություն», «Լավագույն բանաստեղծական ժողովածու», «Մանկական լավագույն գիրք» և «Լավագույն դեբյուտ»: Այս անվանակարգերում հաղթողներին ընտրելուց հետո ժյուրին ընտրում եմ գլխավոր մրցանակի՝ «Տարվա լավագույն գիրք» մրցանակին արժանացողին:

Costa Book Award մրցանակը հանձնվում է 1971 թվականից, բայց մինչև 2005 թվականը այն կրում էր Whitbread Book Award անվանումը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շիզոֆրենիայով տառապողի մասին գիրքը ժանաչվել է «Տարվա գիրք»”

Leave a Reply

Your email address will not be published.