Նուռը` Մշակութային Ալիքի մրցանակաբաշխության խորհրդանիշ

Ամենամյա  մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը,որի մտահաղացումը առաջացել է Մշակութային A21TV հեռուստաընկերությունում, արդեն 4-րդ անգամ  կհամախմբի բազմաթիվ երիտասարդների ,որոնք կոչված կլինեն  մեկ նպատակի:

Արդեն ավանդական դարձած մրցույթը,  այս անգամ բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հաղթողների  և    բոլոր մասնակիցների համար,որոնց փակագծերը հեղինակ՝ Արթուր Հակոբյանը չի ցանկանում բացել: Մրցույթը այս տարի ներառում է ՝ կինոարվեստը,երգարվեստը հագուստի մոդելավորումը,թատերական արվեստը և կերպարվեստը:  Մրցույթի  հայտագրման մեկնարկը տրված է,որին կարող են մասնակցել բոլորը՝  անկախ ազգային պատկանելիությունից,սակայն տարիքային սահմանափակմամբ ( 16-35) Եթե ցանկանում եք փորձել ձեր ուժերը,ապա այցելեք հետևյալ հղումով (www.armculturaltv-award.cf) և անվճար լրացրեք մասնակցության հայտը: Մշակութային ալիքի գրաֆիկական բաժինը,որպես մրցույթի սիմվոլ  ընտրել է  նուռը,որը կխորհրդանշի   բոլոր այն արվեստի  բնագավառները ,որոնք կմրցեն մրցույթի ընթացքում:

Ժյուրիի անդամների  կազմն էլ կարծում եմ անփոփոխ կմնա  վստահեցնում է հեղինակը:

Մրցույթը կմեկնարկի   շուտով և ինչպես միշտ կտարբերվի մյուս բոլոր փառատոններից: 

 

 

Նյութը` Մշակութային Ալիքի 

պաշտոնական կայքից a21tv.mozello.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed