Նույնիսկ մեծ հոգեբանները չեն կարողացել հասկանալ, թե որտեղ է ավարտվում հանճարը, և սկսվում խենթությունը

Սալվադոր Դալին (ամբողջական անունը՝ Սալվադոր Դոմենեկ Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկ, մարկիզ դե Դալի դե Պուբոլ (11.05.1904 – 23.01.1989 թթ.)) եղել է իսպանացի գեղանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը:

1.      Մեր ժամանակներում, երբ համատարած տիրում է միջակությունը, ամեն նշանակալին և իրականը կա՛մ պետք է կողքի վրա, կա՛մ հոսանքին հակառակ ուղղությամբ լողա:

2.      Արվեստը սարսափելի հիվանդություն է, սակայն առանց դրա առայժմ անհնար է ապրել:

3.      Միտքն՝ առանց ամբիցիաների, նման է թռչնի՝ առանց թևերի:

4.      Ամբողջ կյանքում իմ սևեռուն գաղափարը եղել է ցավը, որը ես նկարել եմ անհամար անգամ:

5.      Նույնիսկ մեծ հոգեբանները չեն կարողացել հասկանալ, թե որտեղ է ավարտվում հանճարը, և սկսվում խենթությունը:

Աղբյուրը՝  life.panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed