Նոր պոեզիա. Գայանե Խաչիկյան

Գետի ափով քայլեի մենակ,

 Դարձնելով կյանքս մի քիչ բովանդակ:

 Բաց թողնեի հոգիս իբրև մի թռչնակ,

Քանդելով ներսումս ամեն փակ վանդակ:

Խույս տված կյանքից, նորոգված գետից,

 Մի քիչ զրուցեինք մեր վաշ ու վիշի՜ց:

Դարավոր մի գետ՝ իմաստուն ծերունի,

Ինչքան թաքցրած խրատներ ունի:

Է՜հ, ո՞վ գիտի…

Ինչքան պատմության լվացա՜ծ էջեր,

Գուցե ինչուներ , կամ Այո ու Ոչ -եր:

Հոսում է խոսու՜մ, խորհուրդնոր ասում,

Հասկացողն ո՞վ է , բոլորն են գիտուն:

Այդ ես եմ մի խենթ ծարավ ուսմունքի,

Հենված մեծ քարին ուսուցիչ գետի:

Այ երբ բարկանում , վարարում է խենթ,

Ինձ եմ այդ պահին նմանեցնում գեթ:

Անցյալ ու ներկա իրար է խառնում,

Ասես նոր ափեր է խեղճս որոնում:

Հունից դուրս գալիս ու գահավիժում,

Ի՜նչ կառուցել էր վաղուց, տալիս ավիրում:

Շատ սարսափելի է, երբ հոգին է փոթորկվում,

Եվ Քեզ քեզանից նա դուրս է նետում:

Այդպես են մարդն ու բնությունը սերտ,

Լրացնում միմյանց, չտալով իրար հերթ:

Ամեն մի քարը թեև մամռոտած,

 Ասես մագաղաթ է խորը փորագրած:

Լուսինն էլ վկա իբրև լուսատու,

Ամբարած ամենը շուքո՜վ կենսատու:

 Իմ սիրտն էլ կարծես, այդպես փոթորկված,

Եվ ճաք էլ տվել է աշխարհից ցամքած:

Ինչուներ բազում ներսում կուտակած,

Եվ հիմա կաղում է խիստ վիրավորված:

Վաշ – վի՜շ, վաշ-վու՜շ , գետ,դարձրու ամենը հու՜շ,

Սրտովս գնա, ծարավ է հոգիս,

Մտամոլոր եմ, արցունքն աչքերիս:

Ցամաքի խրատից մնացի ճա՜ք տալով,

Եկա փարատվելու ,գետ, քո ուսմունքով:

 Վիրավոր հոգիների միության անդամ եմ,

Տիրոջս թագավորության գուցե դռապան:

 Ինչպես սովորեմ կյանքի ուսմունքը,

Եթե կաղում է իմ տանջված սիրտը…

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed