Նոր հեռուստատեսային նախագիծ. Հովհաննես Թովմասյան և Անի Խաչիկյան

 Հունիսի 14-ից, ժամը՝ 10:00,  ATV-ի հետուստաալիքի եթերում կսկսի «IԱռավոտ»-ը  և հաղորդավարներ Անի Խաչիկյանը և Հովհաննես Թովմասյանը ձեզ բարի լույս կասեն գունավոր և վառ տաղավարից:

«Նոր հեռուստատեսության սերնդի մեջ ամենաաերիտասարդն եմ, որ պետական հեռուստատեսությունում աշխատել է: «Դիլ նո Դիլ» նախագծում ես հանդես էի գալիս, ոչ միայն որպես կոմերցիոն գծով պրոդյուսեր, այլ  որպես հաղորդավար: Չէի ասի, որ սա վերադարձ է հեռուստատեսություն, քանի որ ես չէի էլ հեռացել, պարզապես ցանկություն առաջացավ, անել առավոտյան նախագիծ, քանի որ ես կարծում եմ, որ առավոտյան նախագիծը դա հեռուստատեսության ողնաշարն է»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է հաղորդավար, պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանը:

Այս նախագիծը ըստ Հովհաննեսի կլինի ավելի անմիջական, ավելի ինտերակտիվ. «Միակ պատճառներից մեկը, թե ինչու ես որոշեցի այս շրջանում վարել, որպեսզի փորձեմ ապահովել այդ անմիջականությունը: Անին Խաչիկյանն էլ շատ անմիջական և դրական կերպար է, և մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որ դրական, լավ առավոտ պարգևենք հեռուստադիտողին»:

Դերասանուհի Անի Խաչիկյանի համար հեռուստատեսային այս ֆորմատն նորություն է. «Առաջին անգամ եմ ներկայանում այս ֆորմատում, հուսամ որ կստացվի: Մեր առավոտյան ծրագրին հետևեք ժամը 10:00-ից սկսած»:

Ծրագրի խոհանոցային բաժինը վստահված է Էլիտա Հարությունյանին, ով խոստանում է բացի համեղ ուտեսներից, նաև առողջարար ուտեստներ պատրաստել. «Տաղավարում միայն խոհանոցի մասին չէ, որ խոսելու ենք, ինչպես նաև այն ամենի մասին ինչը առողջացնում է, բարձրացնում է տրամադրությունը: Կունենանք մասնագետներ ում կարծիքը հաշվի կառնենք, ովքեր իրենց խորհուրդներով կկիսվեն: Բաղադրատոմսերը լինելու են բացառապես թեթև»:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

BlogNews

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed