Նոր անուն. Արամ Կիրակոսյան

Երիտասարդները չեն վախենում փորձերից, նրանք կերտում են ժամանակակից արվեստը և պատրաստվում անցնել ժամանակի փորձությունը: Նրանց մի մասը գտել է իր ինքնուրույն ձեռագիրը, մի մասը փնտրտուքների մեջ է:

 

«Մենք» առցանց մշակութային լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում երիտասարդ ստեղծագործողներին նվիրված «Նոր անուններ» շարքը՝ նպատակ ունենալով նրանց և նրանց աշխատանքները հասանելի դարձնել ավելի լայն շրջանակների:  


Այն մասին, որ լուսանկարչությունը ոչ միայն փաստագրում է իրադարձությունները, այլ նաև արվեստ է, այլևս ոչ ոք չի վիճում: Մեր առաջին զրուցակիցը` Արամ Կիրակոսյանը, չնայած կարծում է, որ Հայաստանում չկա լուսանկար գնելու մշակույթ, զբաղվում է լուսանկարչությամբ: Սկզբում լուսանկարչությունը միջոց էր հանգստանալու համար: Այնուհետև որոշում է փոխել մասնագիտությունը` ֆիզիկոսից վավերագրական ֆիլմերի ռեժիսորի: Բայց Արամը չի շտապում ֆիլմ նկարել, քանի որ գտնում է, որ դա շատ մեծ պատասխանատվություն է և եթե պետք է ինչ-որ բան անել, ապա դա անել շատ լավ: Նա առանց դժվարության խառնում է գեղանկարչությունն ու լուսանկարչություը. ըստ Արամի արվեստը հիմնված է էքսպերիմենտների վրա:

Աշխատանքերը բաժանում է շարքերի, ունի միմերի, կույրերի, հոգեբանական, փողոցային լուսանկարների և այլ շարքեր: Նրա արվեստում մեծ տեղ են զբաղեցնում դիմանկարները, փնտրում է կոլորիտային և խարիզմատիկ կերպարներ: Ասում է, որ կերպարին պետք է սիրել, բացել: Նկարում է նաև Նյու  ժանրում` փորձելով չտալ միայն մարմնի մերկությունը, այլ պլաստիկան, գեղեցկությունը: Նրա աշխատանքները կարելի է տեսնել իտալական «Vogue»  ամսագրի պաշտոնական կայքում, որտեղ դրանք հայտնվում են մեծ թվով աշխատանքներից ընտրության արդյունքում:

անդրադարձը` Ագապի Խամոյանի

լուսանկարները` Արամ Կիրակոսյանի

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նոր անուն. Արամ Կիրակոսյան”

Leave a Reply

Your email address will not be published.