Նյու Յորքում կայանալիք երաժշտական փառատոնին կմասնակցի Արա Դինքչյանը

Հոկտեմբերի 9-ին Նյու Յորքում կկայանա «İstanbulive» երաժշտական փառատոնը, որը կազմակերպվում է արդեն յոթերորդ անգամ: Այս տարի Թուրքիայի մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոնին կմասնակցեն «Taksim» տրիոն, հայտնի թուրք դաշնակահար Թուլուգ Թիրփան և երգչուհի Զառան: Փառատոնի հատուկ հյուրերն են ամերիկահայ անվանի երաժիշտ, երգահան, ուդի վարպետ Արա Դինքչյանը և հույն երաժիշտ Ռեբեթ Ասքերը:

Ո՞վ է Արա Դինքչյանը

Արա Դինքչյանը ծնվել է 1958թ. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում՝ արմատներով դիարբեքիրից է: Հայրը՝ Օնիկ Դինքչյանը, հայտնի է եղել որպես եկեղեցական երգչախմբի մեներգիչ և ժողովրդական երաժշտության վարպետ:

Արա Դինքչյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկան հասակում՝ 1964թ. Նյու Յորքում կազմակերպված համաշխարհային տոնավաճառի ժամանակ՝ ներկայանալով հարվածային գործիքներով:

Մեկ այլ անվանի ամերիկահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ 1986թ. հիմնել է «Night Ark» էթնո-ջազային խումբը:

Արա Դինքչյանը իր մտերիմ ընկեր, կոմպոզիտոր, գործիքավորող Օննո Թունջի Հովհաննես Թունջբոյաջյան) միջոցով առնչվել և համագործակցել է մի շարք թուրք երաժիշտների հետ: Մասնավորապես հայտնի են թուրք երգչուհի Սեզան Աքսուի «Dinata», «Vazgeçtim»  և Ահմեթ Քայայի «Ağladıkça» երգերը, որոնց հեղինակը Արա Դինքչյանն է:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed