Նյու Յորքի աճուրդներից մեկում հայտնվել է Մխիթարյանների ստեղծած հայալեզու ատլաս

Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով,- հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ ատլասը վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ: Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում ստեղծել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին: Ատլասում կան ձեռագործ տասը գունավոր քարտեզներ, այդ թվում և արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում:

 Աղբյուրը` iravunk.com
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed