Նկարիչ Մելիք Օհանյանը Մարսել Դյուշանի հեղինակավոր մրցանակն է ստացել

Ֆրանսիահայ ժամանակակից նկարիչ Մելիք Օհանյանը Մարսել Դյուշանի հեղինակավոր մրցանակաբաշխության 2015 թվականի հաղթող է դարձել:

Օհանյանը 35 հազար եվրոյի չափով պարգեւ է ստացել լուսատախտակի մեջ մոնտաժված 7 լուսանկարների շարքի համար:

«Տեւողություն» անվանումով աշխատանքն ապշեցրել է ժյուրիի անդամներին, որոնք այն հզոր այլաբանություն են կոչել: Այս մասին գրում է blouinartinfo.com-ը:

Մարսել Դյուշանի մրցանակաբաշխությունը հիմնվել է 2000 թվականին, Ֆրանսիական արվեստի տարածման ընկերակցության կողմից:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նկարիչ Մելիք Օհանյանը Մարսել Դյուշանի հեղինակավոր մրցանակն է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.