Նկարազարդված փետուրներ. Ջուլիա Թոմփսոն

Դարեր շարունակ մարդիկ օգտագործել են փետուրները հագուստի և ձևավորման մեջ, սակայն դրանց նկարազարդման մասին ոչ մեկ չի մտածել:

1990թ.-ից ի վեր դիզայներ և նկարչուհի Ջուլիա Թոմփսոնը նկարազարդում է փետուրներ: Նկարչուհին ասում է, որ երբեք չէր մտածել փետուրներ նկարազարդելու մասին: Նրա խոսքով` նա պարզապես փորձել է նոր կյանք հաղորդել իր մոր սիրամարգերի թափված փետուրներին: Քանի որ ակրիլային ներկերը սոսնձող հատկություն ունեն, նկարչուհին որոշեց դրանց միջոցով նկարազարդել փետուրները` այսպիսով ամրացնելով դրանց: Ժամանակի ընթացքում պատկերներն ավելի բարդ և ծավալուն դարձան, իսկ Ջուլիան սկսեց բարդ սյուժե ունեցող նկարներ ստանալ:

Նկարչուհին խոստովանում է, որ մտահղացումների խնդիր նա չի ունենում, սակայն «կտավի» խնդիր կա: Բանն այն է, որ ԱՄՆ-ում կենդանիների և թռչունների իրավունքները պաշտպանով շատ օրենքներ կան, իսկ որոշ նահանգներում անգամ արգելված է թռչունների փետուրներ հավաքելը: Նկարչուհու աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում, իսկ իր կայքի միջոցով Թոմփսոնը հանում է դրանց վաճառքի:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նկարազարդված փետուրներ. Ջուլիա Թոմփսոն”

Leave a Reply

Your email address will not be published.