Նիկիտա Միխալկովին և ՌԴ այլ գործիչների արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է երկիր մուտք գործել ՌԴ մշակույթի և ԶԼՄ-ների 16 գործիչների։ Այդ մասին Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունն ասել է լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, գրում է ТАСС-ը:

Մասնավորապես՝ Ուկրաինայում «անցանկալի անձ» են հայտարարվել ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հրապարակախոսներ Վլադիմիր Կուչերենկոն, Եգոր Խոլմոգորովը, տնտեսագետ Միխայիլ Խազինը:

Բացի այդ, ցանկում են հայտնվել Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիա Պերֆիլովան (բեմական անունը՝ Վալերիա), Իոսիֆ Պրիգոժինը, Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Բոյարսկին, Նիկոլայ Ռաստորգուևը, Իվան Օխլոբիստինը, Միխայիլ Պորեչենկովը, Գրիգորի Լեպսը, Ժերար Դեպարդյոն, Ստանիսլավ Պյեխան:

«Ուկրաինայի տարածք մուտքն արգելվել է՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության մարմինների կողմից գործող օրենսդրության պահանջների համապատասխան և ելնելով պետական անվտանգության ապահովման շահերից»,- ասված է հաղորդագրությունում:

2014 թվականի հոկտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ՌԴ մշակույթի գործիչների ցանկը, որոնք համարվում են «անցանկալի անձ»։

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դրանում ներառվել էր 14 մարդ: Այդ ժամանակ նախարարությունը նաև հրաժարվել էր հրապարակել ցանկը՝ վկայակոչելով միջազգային նորմերը։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Նիկիտա Միխալկովին և ՌԴ այլ գործիչների արգելել են մուտք գործել Ուկրաինա”

Leave a Reply

Your email address will not be published.