Նիդեռլանդների պետական թանգարանը կփոխի քաղաքականապես ոչ կոռեկտ նկարների անունները

Ամստերդամում գտնվող Նիդեռլանդների պետական թանգարանը («Ռեյկսմյուզեում») որոշել է անվանափոխել իր հավաքածուում գտնվող արվեստի այն գործերը, որոնց անունները չեն համապատասխանում քաղաքական կոռեկտության նորմերին:

Ցուցանմուշների նկարագրություններից կհանվեն այնպիսի բառեր, ինչպիսիք են «նեգրը», «հնդկացին», «թզուկը» եւ այլն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Independent-ին:

Որպես օրինակ պարբերականը ներկայացնում է 1900 թվականից թանգարանում պահվող «Երիտասարդ նեգրուհին» կտավը, որը հիմա կկոչվի «Հովհարով աղջիկը»:

Թանգարանի նախաձեռնությունը միանշանական չի ընդունվել: Գեղանկարչության փորձագետ Ջոշ Սպերոն թանգարանի ղեկավարության գաղափարը կոչել է «պատմության վերաշարադրում»: Նա վստահ է, որ վիրավորական եզրույթների փոփոխությունը նշանակում է «ձեւացնել, որ այդ ամենը երբեք տեղի չի ունեցել»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed