Մրգային հետաքրիր կերպարներ. Լուսանկարներ

Տաղանդավոր և ուշադիր մարդիկ կարող են ոգեշնչման ու երջանկության աղբյուր գտնել նույնիսկ առօրյա մանրուքներում, որոնք շատերը նույնիսկ չեն նկատում կամ չեն կարևորում:

Այսպես, լոնդոնաբնակ նկարչուհի Մարիա Տյուրինան ոգեշնչվում է գեղեցիկ ու արտասովոր մրգերից ու բանջարեղենից և այնպիսի կերպարներ ստեղծում, որոնք անհնար է հանդիպել այլուր:

«Բախտս բերել է, քանի որ ապրում եմ Լոնդոնի լավագույն մրգավաճառի հարևանությամբ: Վերջին մի քանի տարվա ընթացքում առնվազն շաբաթը մեկ գնում եմ նրա մոտ ու զմայլվում գեղեցիկ միրգ-բանջարեղենի անհավանական բազմազանությամբ: Հենց այս ամենն է ոգեշնչել իմ նախագիծը. ուղղակի մրգեր ու բանջարեղեն եմ ընտրում ու կերպարներ ստեղծում դրանց հիման վրա», – պատմել է նա:

Մարիայի խոսքով՝ ինքը զբաղվում է այս շարքով արդեն մի քանի ամիս՝ աշխատանքի ընթացքում օգտագործելով միայն թուղթ և ջրաներկ:
Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր նկարչի աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

Լուսանկների շարունակությունը դիտեք սկզբնաղբյուրում

Նյութը` tert.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed