Մորուքը որպես ստեղծագործելու միջոց

Մորուքը շատ տղամարդկանց համար սեփական ոճն ընդգծելու, ինչու ոչ, նաև ձմռանը ջերմանալու համար շարֆը փոխարինող լավ միջոց է: 29-ամյա Սան-Ֆրանցիսկոյի բնակիչ Իսայա Ուեբբը արժանացել է հանրության ուշադրությանն իր մորուքի շնորհիվ: Ուեբբը յուրահատուկ խնամքի միջոցների և կրեատիվ մոտեցման շնորհիվ իր մորուքը դարձնում է արտ-էլեմենտ, իսկ լուսանկարներում իր մորուքի յուրահատուկ ձևն ընդգծելու համար անգամ սնունդ է տեղադրում դրա մեջ: Ինքն իրեն Իսայան անվանում է Mr. Incredibeard, իսկ երկուշաբթի օրերին Tumblr և Instagram պլատֆորմներում տեղադրում է #Monbeardday հեշթեգով լուսանկարներ: Վերջին անգամ Ուեբը սափրվել է 15 տարեկանում, սակայն շուրջ մեկ տարի է, ինչ նա յուրահատուկ տեսք է տալիս իր մորուքին:
Ուեբբն ասում է, որ իր անհավանական մորուքի դիզայնը կյանքի է կոչում իր կինը, և եթե նա չլիներ, ապա նրանց տարօրինակ, բայց հետաքրքիր նախագիծը չէր իրականանա:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մորուքը որպես ստեղծագործելու միջոց”

Leave a Reply

Your email address will not be published.