Մոսկվան առաջին անգամ նշում է հայոց գրերի օրը

Մոսկվայում առաջին անգամ նշում են հայոց գրերի օրը, այն կհամախմբի հայրենիքից հեռու ապրող հայերին և հնարավորություն կտա մոսկվայաբնակներին ավելին իմանալ հայկական հնագույն մշակույթի մասին:  Ինչպես հաղորդել են ИТАР-ТАСС-ին  Ռուսաստանի հայերի միությում, տոնի առանցքային իրադարձությունը կդառնա Մատենադարանի հնագույն ձեռագրերի ցուցադրությունը:  Բացի դրանից, հյուրերին կպատմեն  Մեսրոպ Մաշտոցի (361-440թթ.) մասին:

«Սա շատ կարևոր տոն է հայերի համար: Նրա միջոցով մենք  կպատմենք հայոց գրերի պատմությունը, որոնց շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցույց կտանք մեր մշակույթի հարստությունը», – ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:  «Բացի այդ, Ռուսաստանում նման տոնի առկայությունը հաստատում է, որ լեզվական բազմազանությունը, լեզուների պահպանումը մեծ նշանակություն ունի այստեղ: Չափազանց կարևոր է սեփական լեզուն, ավանդույթները, մշակույթը չմոռանալը», – հավելել է նա:

Տոնական երեկոն կշարունակվի հայ և ռուս արտիստների մասնակցությամբ համերգով և Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ:

թարգմանությունը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մոսկվան առաջին անգամ նշում է հայոց գրերի օրը”

Leave a Reply

Your email address will not be published.