Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման մրցույթում հաղթել է Գեորգի Ֆրանգուլյանը

Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը, որը պետք է տեղադրվի Մոսկվայի կենտրոնում, կստեղծվի Գեորգի Ֆրանգուլյանի նախագծով։ Տվյալ տեղեկությունը տեղադրված է քանդակագործի պաշտոնական կայքում։

Ֆրանգուլյանը նաև Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի և Մոսկվայում գրող Բուլատ Օկուջավայի հուշարձանների հեղինակն է, գրում է Вести-ն։

Ժյուրիի դատին Ֆրանգուլյանը ներկայացրել էր «Վշտի պատ» նախագիծը՝ խոշոր խորաքանդակ մարդկային կերպարներով, որոնք խորհրդանշում են մահացածներին և ողջերին։

Համացանցում սկսվել է հուշարձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ դրամահավաքը։ Արձանը մտադիր են տեղադրել 2016թ. հոկտեմբերի կեսերին։

Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին հուշարձանի կանգնեցումն առաջարկել են ռուսական իրավապաշտպան ընկերությունները, և այդ նախաձեռնությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։

f8b2bb9c2d19c98e86984d675479975e

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման մրցույթում հաղթել է Գեորգի Ֆրանգուլյանը”

Leave a Reply

Your email address will not be published.