Մոսկովյան գրադարաններից կհավաքեն «Մոխրագույնի 50 երանգները», ինչպես նաև արտաամուսնական կապերի մասին ձեռնարկները

Մոսկովյան գրադարանները կվերանայեն գնված գրքերի ցուցակները: Այդ մասին հաղորդել է ռուսական մայրաքաղաքի Մշակույթի վարչության պետ Ալեքսանդր Կիբովսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 Նրա խոսքով, ցուցակներից, ի թիվս այլոց, կհանվեն Լեոնարդ Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» եւ Ուիլյամ Բեռոուզի «Մերկ նախաճաշ» գրքերը: Բացի այդ,  «կասկածելի» գրականության ցանկի մեջ են մտել այնպիսի ձեռնարկներ, ինչպիսիք են «Ամուսնացած չեմ. սեքսը, սերը եւ ընտանիքը ամուսնության սահմաններից դուրս», «Ինչպես ավելի քիչ աման լվանալ, ավելի հաճախ սեքսով զբաղվել եւ քիչ վիճել», ինչպես նաեւ վամպիրների մասին գրքեր ու մի քանի սիրավեպ: «Սա նույնիսկ գրաքննության հարց չէ, այլ իրավիճակի ընկալման: Մենք նրա համար ենք աշխատում, որ ընթերցողների մոտ նորմալ ճաշակ ձեւավորվի», – ընդգծել է Կիբովսկին:

Մոսկվայի Հարավային վարչական շրջանի մշակութային եւ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Տատյանա Կրասնովան պարզաբանել է, որ գրադարաններից գրքերի բացառման բավարար հիմք է այն, որ դրանցում ոչ նորմատիվ բառապաշար է գործածված, իսկ թեմաներն առնչվում են «թմրամոլության հարցերի եւ ինքնասպանության կոչերի»:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Մոսկովյան գրադարաններից կհավաքեն «Մոխրագույնի 50 երանգները», ինչպես նաև արտաամուսնական կապերի մասին ձեռնարկները”

Leave a Reply

Your email address will not be published.