Միջազգային լուսանկարչական մրցույթ՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտություն­ների Թեհրանի կենտրոնը  հայտարարել է միջազգային լուսանկարչական մրցույթ՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով: Այս մասին հայտնում է  ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, ովքեր կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր կենսունակ դրսևորումների, այդ ժառանգության կրողների ու մշակութային տարածքների վերաբերյալ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրությունը, կազմակերպության անվանումը և լուսանկարչական աշխատանքներն ուղարկել մինչև 2017 թվականի հունվարի 11-ը՝  ՀՀ մշակույթի նախարարություն՝ museums.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed