Միջազգային «Արփա» կինոփառատոնը կանցկացվի Հոլիվուդում

Կինոյի, երաժշտության և արվեստի «Արփա» հիմնադրամը հայտարարել է միջազգային 17-րդ «Արփա» կինոփառատոնի անցկացման մասին 2014թ.-ի նոյեմբերի 14-16-ին Հոլիվուդի «Եգիպտական թատրոնում»: Ամենամյա կինոփառատոնին կներկայացվեն գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր, երաժշտական հոլովակներ, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Նշենք, որ նախորդ փառատոնների ընթացքում մրցանակներ են ստացել «Օսկարի» անվանակարգերում ներկայացված Ատոմ Էգոյանն ու Շորեղ Ագդաշլուն, մրցանակիր պրոդյուսերներ Ռոբերտ Փափազյանը, Ջիմ Հիրշը, Արթուր Սարգսյանը, Հենք Մունջյանը, Մայքլ Հակոբյանը, Մարդիկ Մարտինը, ինչպես նաև Միքայել Պողոսյանը, Ֆրենսիս Ֆիշերը, Մերի Ափիքը, Դին Քեյնը և այլոք:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Միջազգային «Արփա» կինոփառատոնը կանցկացվի Հոլիվուդում”

Leave a Reply

Your email address will not be published.