Մերիլ Սթրիփ. Կյանքում այդպես հաճախ է լինում…մահու չափ վախենում ես, բայց շարունակում ես լռել

Ներկայացնում ենք փոոքրիկ խորհուրդներ` հոլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփի կողմից:

 

1. Մի անգամ՝ երիտասարդ տարիքում, ես մեքենայում էի հայտնվել մի հիմարի հետ, որը մեքենան վարում էր 120մղ/ժ արագությամբ: Ես կարող էի ասել. «Հե՛յ, Ջե՛րոմ, կա՛նգ առ, վախենում եմ»: Բայց ես լռեցի: Կյանքում այդպես հաճախ է լինում: Դու մահու չափ վախենում ես, բայց շարունակում ես լռել:


2. Ես մեկ սիրում եմ պատրաստել, մեկ՝ չեմ սիրում: Պատահում է, որ սկսում եմ ինչ-որ բան եփել, իսկ հետո ամեն ինչ թափում եմ աղբամանն ու ասում. «Այսօր պիցցա կուտենք»:


3. Ես միշտ չէ, որ երջանիկ եմ, ուղղակի հանրության ու լրագրողների առաջ միշտ երջանիկ տեսք ունեմ: Բայց շատ փնթփնթան եմ լինում, հարցրեք ամուսնուս:


4. Ես Սոֆի Լորենի երկրպագուն եմ, ամուսինս՝ նույնպես: Այն պահից ի վեր, երբ նա տեսավ, թե ինչպես է Լորենը դուրս գալիս ծովից, այդպես էլ ուշքի չեկավ:


5. Շատ կուզենայի, որ Մարտին Սկորսեզեն երբևէ կին դերակատարի կարիք ունենար: Բայց կարծում եմ, որ ես ավելի շուտ կմեռնեմ, քան դա տեղի կունենա:

6. Աստղի կյանքում կա մի բան, որն ինձ դուր է գալիս: Օրինակ՝ Նյու Յորքն ինձ փոքրիկ քաղաք է թվում, քանի որ այնտեղ բոլորն ինձ ժպտում են:


7. Երբեք չեմ գնել իմ մասնակցությամբ ֆիլմի տոմս: Չէ՞ որ դա շատ վախենալու է: Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ մարդիկ սկսեն ծիծաղել լուրջ դրվագների ժամանակ, կամ քնեն, կամ էլ խռմփացնեն ամենածիծաղելի մասում:


8. Երբ 40 տարեկան էի, վհուկի դեր խաղալու միանգամից 3 առաջարկ ստացա:


9. Ես չափազանց ծույլ եմ, բայց երբ աշխատանք ունեմ, հավաքվում եմ, քանի որ շատ եմ վախենում ձախողվելուց: Մի խոսքով՝ ամեն ինչի հիմքում վախն է:


10. Մի բաժակ գինին այն է, ինչն ինձ միշտ փրկում է:


11. Եթե ուղեղ ունեք, ապա օգտագործեք այն:


12. Պետք չէ վախենալ աշխատելու ժամանակ, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի:


13. Սեր, սեքս և ուտելիք՝ ահա այն ամենը, ինչը մեզ իրոք երջանկացնում է: Ամեն ինչ շատ պարզ է:


14. Տանել չեմ կարողանում, երբ ինձ լուսանկարում են:


15. Ես անասելի երախտապարտ եմ Աստծուն, որ մինչև հիմա ողջ եմ: Ընկերներիցս շատերը հիվանդ են, մի մասը մահացել է, իսկ ես մինչև հիմա կամ: Ես բողոքելու բան չունեմ:


16. Երբ լուսանկարս հայտնվեց Time ամսագրի շապիկին, ընդհանրապես բան չզգացի: Դե, նրանք տարեկան 52 նոր շապիկ են ներկայացնում, որոնց վրա ինչ որ մեկը պիտի լինի, չէ՞: Իսկ այ երբ հարևանուհուս լուսանկարը հայտնվեց The New York Times Magazine-ի շապիկին, այնտեղ աշխատող մայրերի մասին հոդված էր զետեղված, և լուսանկարում հարևանուհիս աշխատանքի գնալուց առաջ համբուրում էր իր երեխային, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ապրում եմ իսկական աստղի կողքին:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed