Մենք Ջոն Լենոնի հետ տասնյակ երգեր ենք հորինել ու մոռացել. Փոլ Մաքարթնի

Երաժիշտ, Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին The Evening Standard-ին տված  հարցազրույցում նշել է, որ տասնյակ երգեր, որոնք հորինել է խմբի առաջնորդ Ջոն Լենոնի հետ, մոռացվել են, փոխանցում է Газета-ն։

Մաքարթնիի խոսքով՝ ժամանակակից երաժիշտներին մոռանալու դեմ պայքարում օգնում են տեխնոլոգիաները։

«Ակնթարթային ձայնագրող սարքավորումները փոխել են երգեր ստեղծելու գործընթացը։ Օրինակ՝ մենք Ջոնի հետ նման բան չենք ունեցել, և մենք կարող էինք գրել երգը և մոռանալ այն։ Եթե հաջորդ օրն առավոտյան այն հնարավոր չէր լինում հիշել, ապա այլևս երբեք չէր հայտնվում հիշողության մեջ։ Այնպես որ ստիպված էինք լինում ստեղծել հեշտ հիշվող երգեր՝ չկորցնելու համար»,- խոստովանել է երաժիշտը։

Մաքարթնին նշել է նաև, որ իրենք նույնիսկ ձայնագրիչ չեն ունեցել։ Այժմ այդ դերը հեշտությամբ կատարում է հեռախոսը։ «Կարելի է երգ հորինել, աշխատել նրա հետ, հիշել՝ ինչպես հարկն է և անմիջապես ձայնագրել»,- ասել է երգիչը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed