«Մենք հաճախ մեր ձեռքերով ենք ստեղծել մեր խաղալիքները». համեմատություններ՝ ներկայի և անցյալի միջև

Տնտեսագետ և ֆեյսբուքյան օգտատեր Թաթուլ Մանասարյանն սոցցանցի իր էջում գրել է.

«Ահա և ավարտվեցին տոները: Այսօր մեռելոց է: Շատերը ջանասիրաբար գնալու են իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրանց, ովքեր գոնե ֆիզիկապես բացակա են: Իսկ գուցե նման օրերը նաև առիթ են՝ մտորելու, որ առավել կարևոր է նկատել, հիշել և գնահատել միմյանց քանի դեռ ողջ ենք ու կարող ենք ավելի լիարժեք վայելել մեզ բաժին հասած կյանքը: Չգիտեմ, թե ով է այս տողերի հեղինակը /թարգմանելիս մի փոքր խմբագրել եմ/, բայց շատ դիպուկ է ասված ամեն ինչ ու մտորելու լուրջ տեղիք է տալիս…

Մի տղա հարցրեց իր հորը. «Ինչպես եք ապրել նախկինում»:

առանց տեխնոլոգիաների, առանց ինտերնետի,
առանց համակարգիչների
առանց հեռուստատեսության, …
առանց օդորակիչների,
առանց բջջային հեռախոսների »:

Հայրը պատասխանեց. «Ինչպես ձեր սերունդից շատերն են այսօր ապրում»

առանց աղոթքների
առանց կարեկցանքի
առանց պատվի
առանց հարգանքի,
առանց ամոթի
առանց համեստության
առանց կարդալու:
Մենք, 1960 թվականին, դրանից մի քանի տարի առաջ կամ հետո ծնված մարդիկ, օրհնված ենք: Մեր կյանքը կենդանի ապացույց է:

Երբ խաղում էինք և հեծանիվ էինք քշում կամ պարզապես անիվ գլորում, մենք երբեք չենք կրել սաղավարտներ:
Դպրոցից հետո հոլ, պահմտոցի և այլ խաղեր էինք խաղում մինչեւ մայրամուտ:
Մենք շատ քիչ ենք դիտել հեռուստացույց:
Մենք խաղում էինք իրական ընկերների հետ, ոչ թե ինտերնետի ընկերների…
Եթե ​​մենք երբեւէ ծարավում էինք, ապա խմում էինք ծորակից, ցայտաղբյուրից, այլ ոչ՝ շշալցված ջուր:
Մենք ավելի քիչ էինք հիվանդանում, թեեւ նախկինում մենք կիսել ենք ջրի կամ հյութի բաժակը բազմաթիվ ընկերների հետ: Մեր ծնողները մեզ բուժել են ավելի պարզ մեթոդներով՝ թեյով ու մուրաբայով կամ շատ մատչելի դեղերով :
Մենք երբեք չենք իմացել, թե ինչ է ավելորդ քաշն ու խոլեստերինը, թեեւ ամեն օր շատ հաց ու կարտոֆիլ կամ յուղոտ կերակուր ենք օգտագործել::
Մենք հաճախ մեր ձեռքերով ենք ստեղծել մեր խաղալիքները,՝ պարսատիկներ, հոլ, շվի և փոխանցել մեր ընկերներին ու հարազատներին, եւ նրանց հետ երկար խաղոացել դրանցով: Մենք իրար հետ կիսել ենք խաղալիքներ ու հետաքրքիր գրքեր:
Մեր ծնողները հարուստ չէին: Նրանք մեզ սիրել են ու չնայած թվացյալ աթեիզմի դարաշրջան էր, սովորեցրել են գնահատել հոգեւորը, ոչ թե նյութականը, մեզ ներարկել են իրական մարդկային արժեքներ` ազնվություն, հավատարմություն, հարգանք, ջանասիրություն:
Մենք երբեք չենք ունեցել բջջային հեռախոսներ, DVD- ներ, play station-ներ, XBox, վիդեո խաղեր, անհատական ​​համակարգիչներ, ինտերնետային զրույցներ, բայց մենք իրական ընկերներ ենք ունեցել:

Մենք այցելել ենք մեր ընկերներին առանց հրավերի և մեզ միշտ հյուրասիրել են ոչ թե պատվիրված կամ արագ պատրաստված անհայտ սնունդ, այլ պարզ ու համեղ տնական կերակուր:

Մեր հիշողությունները սեւ ու սպիտակ լուսանկարներում էին, բայց դրանք պայծառ ու գունագեղ էին, մենք ընտանեկան ալբոմներով ենք տեսել մեր նախնիներին և մինչև հիմա խնամքով պահել ենք նրանց նկարները:

Մենք աղբարկղեր չենք նետել գրքերը, մենք նրանց հետ ենք մեծացել ու հասակ առել:

Մենք չէինք կարող քննարկման դնել սեփական կյանքը կամ անվերջ քննարկել ուրիշների կյանքը. քանի որ դա համարում էինք բամբասանք, մինչդեռ նոր սերունդը հսկայական ժամանակ է վատնում դրա համար Ֆեյսբուք-ում և Instagramme-ում՝ աջ ու ձախ քննարկման նյութ դարձնելով այնքան նվիրական ընտանեկան գաղտնիքները:

Մենք բացառիկ եւ առավել հասկացող սերունդ ենք, որովհետեւ մենք ենք վերջին սերունդը, որը լսել և հնազանդվել է իր ծնողներին:

… և առաջինն ենք, որ պետք է խոնարհաբար լսենք մեր երեխաներին *.

Սակայն արժե հիշել նաև, որ մենք ենք այն սերունդը, ովքեր, արարել են այսօրվա բարձր տեխնոլոգիաները և օգնել ու սովորեցրել են ձեզ, թե ինչպես օգտագործել այն, ինչը նախկինում երբեք գոյություն չուներ, հատկապես այն ժամանակ, երբ մենք ձեր տարիքում էինք:
Մենք սահմանափակ քանակությամբ մարդկային էակներ ենք:
Վայելեք մեզ:
Սովորեք մեզանից:
Գնահատեք մեզ… նախքան մեր անհետանալը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed