Մեկնարկեց «Թանգարան, կրթություն և ներգրավում» եռօրյա միջազգային համաժողովը

Այս տարի հոկտեմբերի 26-28-ը Երևանում  տեղի կունենա «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրը կրող եռօրյա համաժողով, որին կմասնակցեն նաև 6 այլ երկրներից ժամանած թանգարանային գործի գիտակներ:

Տեղեության համաձայն այս նախագիծը մեկնարկել է դեռևս 11 տարիառաջ և անց է կացվել մի շարք երկրներում:

Ծրագիրը ամբողջությամաբ ֆինանասավորվել է Բրիտանական թանգարանի և Մանչեսթերի պատկերասրահի կողմից և մեր տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ:

Մանչեստրի պատկերասրահի կրթության բաժնի ղեկավար Ռոնալդ Բրինդլին ասաց, որ դեռ տարիներ առաջ իրենք հասկացան, որ թանգարանային այցելուների համար անհրաժեշտ է նոր ծրագրեր մշակել՝ հասարակությանը թանգարաններին առավել մերձեցնելու համար:

Բրիտանացի մասնագետների խոսքով, բրիտանական թանգարանները ոչ միայն այցելուների խնդիր չունեն, այլև Մեծ Բրիտանիայում թանգարանները, որոնք ի դեպ գործում են բոլորովին ավճար, հանրության ամենապահանջված հաարակական ժամանցի վայրերի առաջին տասնյակում են գտնվում:

 

Աղբյուրը՝ azatutyun.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed