Մեկնարկեց «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Մեկնարկեց «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը, որի  շրջանակում կցուցադրվի 10 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Տաթև Ղազարյան` «Սովորական օր» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի Մակբեթ» (Արմմոնո-Տրիումֆ), Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (Արմմոնո-Տրիումֆ), Վալենտինա Դավիթավյան՝ «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյան՝«Թթվածին», Աքսաննա Բաբաջանյան` «Ես սպասում եմ քեզ սիրելիս» (Գորիս), Ռուզաննա Պողոսյան՝«Ժաննա դ՛Արկ» (Գավառ) և Հասմիկ Հարությունյան` «Համբարձման գիշեր»:

«ԱրմմոնոPlus» փառատոնի շրջանակում կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: այն կտևի մինչև դեկտեմբերի 10-ը:

Ներկայացումների մուտքն անվճար է:

Փառատոնի կազմակերպիչն է «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed