Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կշարունակի ղեկավարել Ռուզան Սարյանը

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով «Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Ռուզան Սարյանը, որը հաղթող է ճանաչվել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում։

Արվեստաբան, գրականագետ Ռուզան Սարյանը Թանգարանի տնօրենն է 2004թ.-ից ի վեր։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքը։ Բանասիրական գիտությունների թեկնածու է ( թեզի թեման՝ «Մարտիրոս Սարյանի նամականին»), Հայաստանի նկարիչների միության անդամ է, Ֆրանսիայի Հանրապետության Գրականության և արվեստի ասպետի շքանշանակիր:

Այս մասին գրում է a21tv.mozello.com

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed