Մարիամ Մերաբովան սեպտեմբերի 19-ին կրկին կերգի հայ հանդիսատեսի համար

Սեպտեմբերի 19-ին Երևանում՝ «Մեցցո» ակումբում կրկին համերգով հանդես են գալու ջազ-երգչուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ համույթը:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչը պատճառ դարձավ, որ որոշեց դարձյալ գալ Երևան, Մարիամ Մերաբովան պատասխանեց, թե Ստեփանակերտի ապրիլյան համերգների ընթացքում, Երևանի Օպերայի դահլիճում և «Մեցցո» ակումբում զգացել են հայ ունկնդրի մեծ սերն ու հետարքրքությունը իրենց երաժշտության նկատմամբ:

«Եվ անմիջապես, մենք ու հանդիսատեսը բեմում և բեմից դուրս նոր շփման փոխադարձ կարիքը զգացինք: Երևանում հայ հանդիսատեսի համար երգելը պատիվ ու պատասխանատվություն է, և որ ամենից կարևորն է՝ ուրախություն է մեզ համար՝ որպես երաժիշտ, ու երջանկություն՝ որպես մարդ: Սա նոր, և ինչպես միշտ, սպասված հանդիպում է սիրելի Երևանի հետ»,-ասաց երգչուհին:

Նա նշեց, թե հուզմունքով են սպասում «Ջազֆեստում» սեպտեմբերի 19-ի իրենց ելույթին և «Մեցցո» ակումբում կայանալիք մենահամերգին:

«Սեպտեմբերին Երևանում ջազն է հնչելու, և ուրախ ենք, որ երաժշտության այդ տոնին մենք էլ ենք մասնակցելու: Երախտապարտ եմ Ջազֆեստի ու «Մեցցոյում» մեր համերգի կազմակերպիչներին՝ Էմիլ Կարատին ու «Երևան Իվենթ» ընկերությանը, որ այս տարվա ընթացքում երկու անգամ կարողացա այցելել հայրենիք ու նորից մեր ժողովրդին ընծայել իմ սրտի մի մասնիկը, իմ մեղեդին, իմ ձայնը: Ձեր Մարիամ Մերաբովա և «Միրայֆ» նախագիծ»,-ասաց Մարիամ Մերաբովան:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մարիամ Մերաբովան սեպտեմբերի 19-ին կրկին կերգի հայ հանդիսատեսի համար”

Leave a Reply

Your email address will not be published.