Մարդը խոսում է այն մասին, ինչ չունի. Ֆրեյդ

Ավստրիացի հոգեբույժ և նյարդաբան Զիգմունդ Ֆրեյդը, որն առավել հայտնի է որպես հոգեվերլուծության հիմնադիր, զգալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, մարդաբանության, գրականության և արվեստի վրա: Մարդու բնույթին վերաբերող Ֆրեյդի տեսակետները նորարար էին իր ժամանակի համար և գիտնականի ամբողջ կյանքի ընթացքում չէին դադարում ռեզոնանս առաջացնել, իսկ գիտական շրջանակներում քննադատության արժանանալ: Գիտնականի տեսությունների հանդեպ հետաքրքրությունը մինչ օրս չի մարել:  Ankakh.com կայքը ներկայացնում է նրա լավագույն ցիտատները, որոնցում շատերն իրենք իրենց են ճանաչում:

Ինքներդ ձեզ հետ լիովին ազնիվ լինելը լավ վարժություն է:

Մենք՝ մեծահասակներս, չենք հասկանում երեխաներին, քանի որ մենք այլևս չենք հասկանում մեր սեփական մանկությունը:

Մարդը երբեք չի հրաժարվում ոչնչից, նա պարզապես մի հաճույքը փոխարինում է մյուսով:

Մարդը խոսում է այն մասին, ինչ չունի: Նրանք, ովքեր սեռական հարաբերություններ չունեն սեքսի մասին են խոսում, սոված մարդը՝ ուտելիքի, փող չունեցողը՝ փողի, իսկ մեր օլիգարխներն ու բանկիրները խոսում են բարոյականության մասին :

Միակ մարդը, ում հետ պետք է ձեզ համեմատեք, դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, որից ավելի լավը պետք է լինեք, դուք եք այժմ:

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed