Մատենադարանը լույս է ընծայել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» հատորը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը լույս է ընծայել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» հատորը, որն ընդգրկում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր Ղուրանների ընդարձակ նկարագրությունը: Ձեռագրացուցակը կազմել են Վահան Տեր-Ղևոնդյանը, Քնարիկ Սահակյանը, Վեներա Մակարյանը, Մովսես Խեչոն և Միհրան Մինասյանը։ Խմբագիրներն են Վ.Տեր-Ղևոնդյանը, Զ.Սողոմոնյանը և Մ.Խեչոն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Մատենադարանից:

Ձեռագրացուցակն առաջին անգամ ներկայացնում է Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուում պահվող ձեռագիր Ղուրանները: Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, արևելագետների, իսլամագետների և պատմաբանների համար:

Ձեռագրացուցակը պատրաստվել և հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Իսլամական ձեռագրերի ընկերակցության և Տեսաուրուս Իսլամիկուս հիմնադրամի իրականացրած համատեղ ծրագրի շրջանակներում:

Աղբյուր` Panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed