Մայրությունը բոլոր կանանց համար չէ. Սալմա Հայեկ

Երբ քեզ սիրում են, պետք չէ ապացույց պահանջել, թե չէ կարող է ստացվել, որ ապացույցը մնա, իսկ սերը՝ կորչի:

Մարդը ծերանում է, երբ դադարում է հիանալ ու զարմանալ կյանքով:

Լսեք ձեր սրտի ձայնին:

Աշխատանքը բարձրացնում է ձեր ինքնագնահատականը, դուք զարգացնում եք ձեր ստեղծագործական հնարավորությունները և նյութական անկախություն եք ձեռք բերում:

Պրոդյուսերությունը լրիվ դժողք է, սցենար գրելը դեպրեսիայի պատճառ, դերասանությունը հաճույք է, իսկ ռեժիսուրան՝ լրիվ դրախտ:

Մայրությունը բոլոր կանանց համար չէ:

Ես ստեղծում եմ իմ սեփական սիրո տարբերակը:

Երբեք մի համեմատիր քեզ ուրիշի հետ:

Դուք կարծում եք, որ ես գումար կծախսեմ զգեստների վրա՞, երբե՛ք:

Մի ժամանակ ինձ դերեր էին առաջարկում, որտեղ պետք չէր խաղալ, պետք էր պարզապես սեքսուալ լինել:

Հիմա ես նման առաջարկներն ընդունում եմ որպես հաճոյախոսություն:

Դեպրեսիայից դուրս գալու լավագույն միջոցը փոփոխություններն են:

Բոլոր կանանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Ես բացառություն չեմ:

Կարծում եմ՝ կանայք ավելի մեծ դժվարություններ են ունենում, քան տղամարդիկ, դրան գումարած մայրեր և դուստրեր հավերժական կոնֆլիկտը:

Երբ ես դիետա եմ պահում, միշտ վատ տրամադրություն ունեմ: Ավելի լավ է ես մի փոքր թմբլիկ, բայց բարի լինեմ:

 

Հեղինակ Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed