Մահից 6 ամիս առաջ Փրինսի մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել. The Daily Mail

Ապրիլի 21-ին կյանքից հեռացած ամերիկյան հայտնի երգիչ, երգահան ու գործիքավորող Փրինսի մոտ 6 ամիս առաջ ՁԻԱՀ էր ախտորոշվել, ինչը ևս կարող էր լինել երաժշտի մահվան պատճառ։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 57-ամյա գերաստղը, ով «Եհովայի վկա» էր, հրաժարվել է բուժումից` պնդելով, որ կկարողանա ապաքինվել աղոթքների միջոցով։

Փրինսի մտերիմները փաստել են, որ հիվանդության ախտորոշումից հետո երաժիշտը ֆիզիկապես իրեն շատ թույլ էր զգում, գունատ էր, հազվադեպ էր սնվում, իսկ երբ դա անում էր, անմիջապես փսխում էր:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1990-ականների սկզբին Փրինսի մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել, որը ժամանակի ընթացքում վերածվել է ՁԻԱՀ-ի:

Հիշեցնենք, որ գերաստղին մահացած էին գտել ապրիլի 21-ին` Մինեապոլիսի իր առանձնատանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մահից 6 ամիս առաջ Փրինսի մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել. The Daily Mail”

Leave a Reply

Your email address will not be published.