Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը

Սանկտ Պետերբուրգում, 85 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը։ Դերասանին շտապ հիվանդանոց են տեղափոխել օգոստոսի 23-ին։ Նրա համար վիրաբույժ են հրավիրել Լենինգրադի մարզային հիվանդանոցից։

Հաջող ավարտված վիրահատությունից հետո Սվետինին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ թոքերի արհեստական հովացման սարք միացրել։

Որոշ տվյալներով, դերասանի մոտ կաթված է եղել։ Օգոստոսի 24-ին հաղորդվել է, որ Սվետինի առողջական վիճակը կայուն ծանր է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Սվետինը 1980-ից աշխատում է Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում: Կինոյում կատարել է ավելի քան 100 դեր, հիմնականում՝ կատակերգություններում:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը”

Leave a Reply

Your email address will not be published.