Մալևիչի երկու «Սև քառակուսի» կտավներն առաջին անգամ «կհանդիպեն» Լոնդոնում

Լոնդոնի Tate Modern ժամանակակից արվեստների թանգարանում այսօր բացվում է ռուս հայտնի ավանգարդիստ Կազիմիր Մալևիչի խոշորագույն ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ «կհանդիպեն» երկու «Սև քառակուսի» կտավները, հայտնում է РИА Новости-ն։

«Այս կարևորագույն ցուցադրությունը հիմնված է Մալևիչի ստեղծագործությունների համաշխարհային հավաքածուների վրա և հնարավորություն է տալիս տեսնել նկարչի ստեղծագործությունն ամբողջությամբ»,- պատմել է թանգարանի ներկայացուցիչը։

Ցուցադրության շրջանակում 1915-ից ի վեր առաջին անգամ կկայանա Մալևիչի երկու «Սև քառակուսիների» հանդիպումը։ «Սև քառակուսին» նկարչի ամենահայտնի ստեղծագործությունն է, այն եղել է 1915թ. ցուցադրության կենտրոնական նմուշը։

Հետագա 15 տարիների ընթացքում նա ստեղծել է ևս 3 տարբերակ՝ տարբեր ցուցադրությունների համար։ Այդ կտավներից 2-ը, որոնցից մեկը (1923թ.) գտնվում է Ռուսական թանգարանում և մյուսը (1929թ.)` Տրետյակովի պատկերասրահում, առաջին անգամ կցուցադրվեն միասին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մալևիչի երկու «Սև քառակուսի» կտավներն առաջին անգամ «կհանդիպեն» Լոնդոնում”

Leave a Reply

Your email address will not be published.