Ձեր գործերով կրթվել են բազում մանուկներ. Սերժ Սարգսյանը շնորհավորել է մանկագիր Սուրեն Մուրադյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ:

Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ձեր գործերով կրթվել են բազում մանուկներ. Սերժ Սարգսյանը շնորհավորել է մանկագիր Սուրեն Մուրադյանին”

Leave a Reply

Your email address will not be published.