Հունգարիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հունգարիան Հայկական հարցում Գերմանիայի պես չի վարվի: Նման տեսակետ է հայտնել Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ, Թուրքիայի հարցերով մասնագետ Թամաս Հեգեդյուսը:

ermenihaber.am-ը, վկայակոչելով թուրքական «Haberler» լրատվական կայքին, գրում է՝  հաջորդ ամիս Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում նախատեսվում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը: Ըստ աղբյուրի՝ բանաձև ներկայացրել է «Կանաչների կուսակցությունը», որը 199 հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով:

Խոսելով խորհրդարանում բանաձևի քննարկման մասին Հեգեդյուսը համոզմունք է հայտնել,  որ այն քվեարկության չի դրվի:

«Չեմ կարծում, որ Հայկական հարցում Հունգարիան այնպիսի քայլ կանի, որը նման լինի Գերմանիայում կատարվածի հետ: Հունգարիայում մեծ կուսակցությունները չեն աջակցում պատմական դեպքերը խորհրդարանում քվեարկության դնելուն: Հիմարությունը է հարցին անտեղյակ քաղաքական գործիչների կողմից քաղաքական հարթակում քննարկել և քվեարկության դնել մի հարց, որը դեռևս հարցին քաջատեղյակ պատմաբանների քննության առարական է»:

Հեդեգյուսի կարծիքով՝ երրորդ երկների խորհրդարաններում ցեղասպանության հարցի քննարկումը դրա լուծման համար օգտակար չի լինի, հակառակը՝ ավելի կբարդացնի: Հունգարացի  գործիչը համոզված է, որ սա միայն Թուրքիայի և Հայաստանի հարցն է, իսկ արտաքին յուրաքանչյուր միջամտություն ավելի շատ վնասում է, քան օգնում: Նրա կարծիքով՝ հայերը իրենց օգտի համար պետք է ընդունի Թուրքիայի՝ պատմաբանների անկախ հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է կազմված լինի արտասահմանցի պատմաբաններից:

«Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ վարչապետության շրջանում առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Էրդողանը 2014թ.-ին ցավ հայտնեց այդ դեպքերի ժամանակ սպանվածների համար: Քաղաքական առումով Թուրքիան անհրաժեշտ քայլերը արել է: Հայերի համար էլ օգտակար է այդ քայլերին պատասխանել»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed