Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ

19.02.2014թ.-ին Մեծն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 – ամյակին նվիրված՝ Երաժշտագիտական գրադարանում  բացվեց ցուցահանդես «Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ»:

Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի հետ համատեղ տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ նվիրված «Գրքի նվիրատվության օրվան»:

Երաժշտագիտական գրադարանը 51 միավոր  նոտային և երաժշտական գրականություն նվիրաբերեց դպրոցի գրադարանին:

Բեղուն համատեղ աշխատանքների համար Բարսեղ Կանաչանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանը գրադարանին հանձնեց շնորհակալագիր:

Գրադարանին նվիրաբերվեց մի շարք գրականություն՝ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի դստրերի, Փարաքար համայնքի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ալմաստ Սվաճյանի,ինչպես նաև ընթերցողներ  Սամվել Հարոյանի, Առաքելյան Դմիտրիի և այլոց կողմից (ընդհանուր  քանակը՝ 62 միավոր):

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ”

Leave a Reply

Your email address will not be published.