Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը

Ինտերֆաքս լրատվականի փոխանցմամբ՝  Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պատկերասրահը ստիպված կլինի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի կապակցությամբ իրականացնել լրացուցիչ տոմսերի վաճառք:

«Նոյեմբերի 14-ին մենք կառաջարկենք երեկոյան սեանսի տոմսեր նոյեմբերի 17-20-ի համար»,-  ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ ցուցահանդեսի  վերջին օրերին թանգարանի աշխատանքային ժամերը կերկարացվենէ  ցուցասրահը բաց կլինի մինչև 22:30-ը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը բացվել է հուլիսի 29-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը:

Մինչ այս ցուցահանդեսն  ունեցել է 480 հազար 393  այցելու:

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր  հավաքածուից:

 

Աղբյուրը՝  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed