Հոլոքոստի մասին Էգոյանի ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 10-ին, Վենետիկի փառատոնին

Ատոմ Էգոյանի նոր՝ Remember ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 10-ին՝ Վենետիկի կինոփառատոնին եւ սեպտեմբերի 12-ին՝ Տորոնտոյում: Այս մասին գրում է Hollywood Reporter-ը: Ֆիլմի գլխավոր հերոսը Հոլոքոստը վերապրած հրեա է, որը շատ տարիներ անց բացահայտում է իր ընտանիքին սպանած համակենտրոնացման ճամբարի նախկին պահապանին: 70 տարի անց հանցագործը շարունակում է ապրել Ամերիկայում: Հերոսը կանգնում է վրեժխնդրության ուղու վրա:

«Քրիստոֆեր Պլամերը հանդես է գալիս հիշողությունը կորցնելու վաղ նախանշաններով Հոլոքոստը վերապրածի դերում: Նա որոշում է վրեժ լուծել, սակայն մի քանի անգամ մոռանում է, թե ինչ է անում եւ ինչու: «Արարատ»-ից հետո մենք միմյանց խոստացել էինք նոր համատեղ աշխատանք կատարել, եւ սա հրաշալի առիթ էր»,- պատմել է Էգոյանը:

«Կերպարը, որին մարմնավորում է Պլամերը, հասկանում է, որ սովորական միջոցներով արդարության հասնել հնարավոր չէ: Իսկ հին վերքերը չեն բուժվում: Ես գիտեմ, որ ֆիլմը բազմաթիվ քննարկումներ է ծնելու: Ինչպես եւ «Արարատ»-ը, այս ֆիլմն էլ խիստ անձնական է: «Արարատ»-ում Պլամերը հանդես է գալիս մաքսավորի դերում, իսկ նոր ժապավենում կարեւոր տեսարան կա՝ մաքսավորի հետ հանդիպում սահմանը հատելու փորձ անելիս, երբ մեկնում է իր ընտանիքին սպանողի մոտ»,- ընդգծել է ռեժիսորը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Հոլոքոստի մասին Էգոյանի ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 10-ին, Վենետիկի փառատոնին”

Leave a Reply

Your email address will not be published.