Հոլիվուդը պատրաստվում է նկարահանել ֆիլմ` «Մուսա լեռան 40 օրը» գրքի մոտիվներով

 

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին  Բրիտանական BBC 3 ռադիոն 50 րոպե տևողությամբ հաղորդում է հեռարձակել, որի ժամանակ մեկնաբանները վստահեցրել են, որ Վերֆելի այս գիրքը կարելի է համարել 20-րդ ամենից ցավոտ վեպը, որում ներկայացված է իրական պատմություն՝ Ցեղասպանությունը վերապրած հայերի՝ Մուսա լեռան բարձունքում պայքարի մասին:

Այս մասին տեղեկացնում է armenews.com կայքը:

«Այս գիրքը բացում է ժամանակակից պատմության ամենամութ վարագույրը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց իր՝ ծագումով հայ քաղաքացիներին ոչնչացնել:  Թեև այս  գիրքը հաճախ է գրաքննության ենթարկվել, բայց դա չի խանգարել, որ այն թարգմանվի և հրատարակվի 34 լեզուներով՝ տարածվելով ամբողջ աշխարհով», -ասել է հաղորդավար Մարիա Մակարոնիսը:

Ըստ աղբյուրի տեղեկության` Հոլիվուդում այս թեմայով ֆիլմ ստեղծելու փորձերը ձախողվել են թուրքական իշխանությունների ճնշումների պատճառով:

 

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed