ՀՀ դեսպան հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արայժիին

armlur.am-ը փոխանցում է՝

Օրեր առաջ՝ օգոստոսի 16-ին տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արայժիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվեցին երկու ժողովուրդների քաղաքակրթական, պատմական ընդհանրություններն ու առնչությունները։ Կողմերը շեշտեցին մշակութային համատեղ միջոցառումների ու ծրագրերի միջոցով հայ և լիբանանյան հասարակությունները միմյանց առավել ճանաչելի դարձնելու, բարեկամական կապերն ամրապնդելու կարևորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակում Լիբանանում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed