Հիմա կգամ ցուցահանդեսը Երևանում

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ՀՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակակիր Ջիմ Թորոսյանի 90-ամյակի կապակցությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հուլիսի 20-ին բացվելու է  «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը Panorama.am-ին ասաց, որ ցուցահանդեսում ներկայացվելու են Ջիմ Թորոսյանի և նրա արվեստանոցի ճարտարապետների աշխատանքները՝ ինչպես ծանոթ (օրինակ՝ Կասկադը կամ Երևանի քաղաքապետարանի շենքը` տարբերակներով) և անծանոթ, չկառուցված: Ցուցադրվելու են նրա էսքիզներ և որոշ գրաֆիկական նկարներ:

Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926  թ. ապրիլի 18-ին: 1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը,  1954 թ-ին՝  Մոսկվայում  ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից եղել է Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1958 թ.-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1971 – 1981 թթ-ին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: 1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։
Նրա ստեղծագործական աշխատանքներից են՝  Պոլիկլինիկա Երևանի Բաղրամյան փողոցի վրա, Երևանի  քաղաքապետարանի նախկին շենքը Գր. Լուսավորիչ փողոցում (այժմ բանկ), Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), Մ. Նալբանդյանի և Ե. Չարենցի արձանները (քանդակագործ Ն.Նիկողոսյան, (1966, (1985), Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ Արա Շիրազ, 1981), Վիկտոր Համբարձումյանին նվիրված մեմորիալը Երևանում, Պարույր Սևակի տապանաքարը (Զանգակատուն), Երևանի քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001) և այլն:

Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։ Անհատական ցուցահանդեսներ  է ունեցել Երևանում (1965, 1976, 1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983)։

Ջ. Թորոսյանը մահացել է 2014 թվականին:

 

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed