Հեքիաթների եռաչափ գրքեր՝ ճապոնացի նկարչուհուց

Ամերիկացի ժամանակակից գրող Ջորջ Մարտինը վստահ է, որ «հեքիաթներն ասես հին ընկերներ լինեն, որոնց պետք է այցելել ժամանակ առ ժամանակ», և եթե սովորական պատմությունները տարիների հետ մեկտեղ սկսեն ձանձրացնել, ապա Yusuke Oono-ի հեքիաթային գրքերի հետ հանդիպումները կդառնան իսկական իրադարձություն ոչ միայն փոքրիկների, այև մեծերի համար: Գրքերը, որոնք ստեղծում է այս ճապոնացի նկարիչը, կրում են  «360° book» անվանումը, քանի որ դրանք հնարավոր է թեքել 360 աստիճանով: Արդյունքում ընթերցողն ականատես է դառնում մի հետաքրքրաշարժ «թղթային ներկայացման»:

Յուրքանչյուրը բաղկացած է 40 էջերից, իսկ ահա կերպարները ստացել են թղթից՝ լազերի օգնությամբ: Նկարիչը մանրակրկտորեն աշխատել է յուրաքանչյուր տեսարանի վրա, այնուհետ նոր հավաքել ամբողջության մեջ:

Երբ գիրքը բացվում է, բոլոր կերպարները մեխանիկորեն հայտնվում են շարժման մեջ և ընթերցողի աչքի առաջ գիրքը կարծես «կենդանանում է»՝ դառնալով տարածական:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հեքիաթների եռաչափ գրքեր՝ ճապոնացի նկարչուհուց”

Leave a Reply

Your email address will not be published.