«Հետքերի որոնում Արարատի եւ Վանա լճի միջեւ». Ցուցահանդես Գերմանիայում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին

Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 3-ին կկայանա Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որի ժամանակ կհնչեն համաշխարհային գրականության, երաժշտության ստեղծագործություններ, ինչպես նաեւ կկայանա լուսանկարիչ Էնդի Սփուրայի ֆոտոցուցադրությունը, հայտնում է Der Westen պարբերականը։

Օբերհաուզենի թատրոնի անսամբլի մենակատար Հարթմութ Շթանկեն հիշեցնում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունները մինչ օրս Թուրքիայում արգելված է ցեղասպանություն կոչել։ Շթանկեն օրինակ է բերում Ֆրանսիային, որտեղ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու համար տուգանք է սահմանված։

Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկոյի ընթացքում Շթանկեն հատվածներ է կարդալու Ֆրանց Վերֆելի Մուսա Լեռան 40 օրը վեպից։ Երեկոյի մյուս հատվածը նվիրված է երիտասարդ լուսանկարիչ Էնդի Սփուրայի ցուցահանդեսին, որը կոչվում է «Հետքերի որոնում Արարատի եւ Վանա լճի միջեւ»։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հետքերի որոնում Արարատի եւ Վանա լճի միջեւ». Ցուցահանդես Գերմանիայում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին”

Leave a Reply

Your email address will not be published.