Հարրի Փոթթերին կարող եք գտնել նաև փոստում

ԱՄՆ փոստային ծառայությունը  ներկայացրել է դրոշմանիշների նոր շարք, որոնց վրա պատկերված են բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի վեպերի հերոս Հարի Փոթերը և այդ վեպի այլ  հերոսներ, այս մասին հաղորդում է ԱՄՆ փոստային ծառայության պաշտոնական կայքը:

Այդ շարքում կան Փոթթերի նկարով 5 դրոշմանիշ, ինչպես նաև դրանց կողքին կարող եք գտնել Գերմիոնա Գրեյնջերի, Ալբուս Դամբլդորի և բվի նկարներով տարբերակներ:

ԱՄՆ գլխավոր փոստապետ Պատրիկ Դոնահյուի խոսքով՝ գրքերի և ֆիլմերի հայտնի հերոսների նկարներով դրոշմանիշները բավականին շահութաբեր են և նրանք ակնկալում են, որ «Փոթերիանան»կնպաստի, որպեսզի ամերիկացիների նոր սերունդը ևս հետաքրքրվի դրոշմանիշներով և ունենա իր անհատական հավաքածուն:

Այնուամենայնիվ, դրոշմանիշների և դրանցում պատկերված հերոսների հետ կապված որոշ խնդիրներ են առաջացնել, քանի որ ամերիկյան փոստային ծառայությունը չի խորհրդակցել մասնագիտացված խորհրդատվական խորհրդի հետ՝ նախ և առաջ դրոշմանիշերի վրա պատկերված հերոսները բրիտանացիներ են, այլ ոչ թե ամերիկացիներ և դրոշմանիշների վրա տեղադրվել են ոչ թե նկարներ, ինչպես սովորաբար արվում է, այլ լուսանկարներ, ավելի ճիշտ՝ ֆիլմից կադրեր:

Ընդհանուր առմամբ, թողարկվել է 5 միլիոն դրոշմանիշ:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հարրի Փոթթերին կարող եք գտնել նաև փոստում”

Leave a Reply

Your email address will not be published.