«Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը»՝ բրիտանացիների ամենասիրելի գիրք

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» գիրքը դարձել է 9-14 տարեկան բրիտանացի ընթերցողների ամենասիրելի գիրքը:

Այդ մասին վկայում են Booktrust անկախ բարեգործական ընկերության անցկացրած հարցումները 24 հազար երեխաների շրջանում: Երկրորդ և երրորդ տեղում են Սյուզեն Քոլլինզի «Քաղցած խաղեր» և Ռոալդ Դալի «Մեծ, բարի հսկան» գրքերը:

«Հարրի Փոթթերի մասին գիրքը գրավել է ընթերցողների մի ամբողջ սերունդ, ովքեր մեծացել են Հարրիին և Հերմիոնային սիրելով, ովքեր ցանկացել են ընկերանալ Ռոնիի հետ և իսկապես վախեցել են Վոլան-դե-Մորտից»,- ասել է Booktrust-ի ղեկավար Քլեր Շանահանը:

թարգմանությունը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը»՝ բրիտանացիների ամենասիրելի գիրք”

Leave a Reply

Your email address will not be published.