Հասցեն՝ Արամի փողոց

Արամի փողոց, 80 հասցեում գտնվող այս շենքը, որը կառուցվել էր 1900-ականների սկզբին, հայտնի է որպես «Մկրտիչ Մկրտչյանցի բնակելի տուն» անվամբ: Մաշտոցի պողոտայի, Սարյանի, Բյուզանդի և Արամի փողոցների ուղղանկյունը տարիներ առաջ հայտնի էր նրանով, որ այստեղ պահպանվել էին 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շենքեր՝ իրենց հին երևանյան անկրկնելի բակային կոլորիտով:

Այժմ այդ բոլոր շինությունները քադված են, տեղում միատիպի բարձրահարկեր են խոյացել և Մկրտիչ Մկրտչյանցի բնակելի տունը միակն է, որ Հին Երևանից այստեղ հրաշքով կանգուն է մնացել, և նաև մի կառուցապատող ներս ընկած հատվածում պահպանել է սև տուֆից հին շենքի ֆասադը՝ ընդամենը դա:

Երևանյան այս նորակառույցների հատվածը ժողովուրդը հասցրել է արդեն անվանակոչել «Հոնկոնգ»՝ բառացիորեն իրար կպած անդեմ «երկնաքերերի» առկայության պատճառով: Դե ինչ՝ ահա Երևան քաղաքի այսպիսի «հարուստ» պատմություն ենք մենք թողնում ապագա սերունդներին:

 

Գրառումը Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed